Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով և արդեն կապ է հաստատել իսպանական թիմի հետ:
Այնուամենայնիվ, անգլիական ակումբը չի պատրաստվում առաջարկ անել 25-ամյա ֆուտբոլիստի համար, քանի դեռ նա վճռականորեն է տրամադրված «Բարսելոնայից» չհեռանալու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Բարսելոնան, հրապարակայնորեն հայտարարելով Դե Յոնգին պահելու ցանկության մասին, ցանկանում է վաճառել խաղացողին, որպեսզի լավ գումար վաստակի իր խաղացողի վաճառքից։
Այնուամենայնիվ, դե Յոնգի դիրքորոշումը մնում է նույնը` նա մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»: