«Բարսելոնան» ցանկանում է վաճառել թիմի հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը պատրաստ է նման քայլի գնալ, որպեսզի չբարձրացնի գաբոնցի հարձակվողի աշխատավարձը, որն ընթացիկ մրցաշրջանից սկսած պետք է բարձրանար։
Հաղորդվում է, որ կատալոնական ակումբը պետք է կրճատի հիմնական թիմի աշխատավարձերի բյուջեն, որպեսզի կարողանա գրանցել թիմի նորեկներին։
Նախորդ մրցաշրջանում 33-ամյա Օբամեյանգը մասնակցել էր 23 խաղի՝ դառնալով 13 գոլի հեղինակ։