Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Կարիմ Բենզեմային փոխարինող երկու հարձակվողի թեկնածություն, հաղորդում է Radioestadio Noche-ն։
«Արքայական ակումբի» կարճ ցուցակում են ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» հարձակվող Բենջամին Շեշկոն և ֆրանսիական «Նիցայի» հարձակվող Ամին Գուիրին։ Հնարավոր է, որ այս ֆուտբոլիստներից մեկը տեղափոխվի «Սանտիագո Բերնաբեու» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Բենզեման մադրիդյան թիմում հանդես է գալիս 2009 թվականի ամառվանից։ 34-ամյա ֆրանսիացու պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022/2023 մրցաշրջանի ավարտը։
Նախորդ մրցաշրջանում Կարիմը Լա Լիգայում անցկացրած 32 խաղում դարձել է 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։