«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Սևիլիայի» հետ պաշտպան Ալեքս Տելեսի տրանսֆերի հարցում։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ գործարքն արդեն իրականացվել է։
Ֆուտբոլիստը վարձավճարով կտեղափոխվի «Սևիլիա»՝ առանց տրանսֆերի գնման իրավունքի։ Բրազիլացուն արդեն տեղեկացրել են, որ նա չի մտնում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ծրագրերում:
Տելեսը «Օլդ Թրաֆորդ» էր տեղափոխվել նախորդ ամառ՝ «Պորտուից»: