Հաջորդ մրցաշրջանից Լա Լիգայի տիտղոսային հովանավորը կլինի EA Sports-ը։
Marca-ն հայտնում է, որ լիգան 5 տարվա պայմանագիր կկնքի սպորտային տեսախաղեր արտադրող ընկերության հետ։ Այս գործարքից Լա Լիգան կստանա տարեկան մոտ 30 միլիոն եվրո։
2020 թվականի հունիսին EA Sports-ը և La Liga-ն կնքեցին 10-ամյա համագործակցության պայմանագիր: Իսպանիայի առաջնությունը մեկ մրցաշրջանում այդ գործարքից ստանում էր 30 միլիոն եվրո։ Այժմ EA Sports-ը կդառնա առաջնության տիտղոսային հովանավորը, իսկ ընդհանուր առմամբ Լա Լիգան ընկերությունից կստանա տարեկան 60 մլն եվրո։
Նախկինում Լա Լիգայի տիտղոսային հովանավորը իսպանական Santander ֆինանսական ընկերությունն էր։ Նրա հետ համագործակցության շրջանակներում Իսպանիայի առաջնությունը ստանում էր տարեկան 17 միլիոն եվրո։