Ժյուլ Կունդեի տրանսֆերը, չհաշված ֆուտբոլիստի աշխատավարձը, «Բարսելոնային» կարող է արժենալ 62,5 միլիոն եվրո։
Կատալոնական ակումբն «Սևիլիային» կվճարի 50 միլիոն եվրո․ սա հաստատագրված վճար է։ Պայմանագրի համաձայն՝ «Բարսելոնան» «Սևիլիային» կվճարի ևս 2,5 միլիոն եվրո տարեկան՝ որպես բոնուս՝ հինգ մրցաշրջանների ընթացքում: Վճարումը կակտիվանա, եթե Ժյուլն անցկացնի «Բարսայի» պաշտոնական հանդիպումների ընդհանուր թվի 60%-ը, հայտնում է Cadena SER-ը: Այսպիսով, այդ բոնուսների ընդհանուր գումարը կարող է հասնել 12,5 միլիոն եվրոյի։
«Բարսայում» իր առաջին մրցաշրջանում ֆուտբոլիստը կվաստակի 9,5 միլիոն եվրո՝ առանց հարկերի, իսկ հաջորդ չորս մրցաշրջաններում՝ 12 միլիոն եվրո: Կունդեի պայմանագրում նշված են նաև բոնուսներ՝ 2 միլիոն եվրո՝ անցկացրած խաղերի 60%-ի համար և 1 միլիոն եվրո՝ նվաճած տիտղոսների համար։
Բացի այդ, 23-ամյա ֆուտբոլիստն ակումբի հետ պայմանագիր ստորագրելու համար որպես բոնուս ստացել է 2 միլիոն եվրո։