«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պրեդրագ Միյատովիչը կարծում է, որ մադրիդյան ակումբի կազմն ավելի ուժեղ է, քան «Բարսելոնայինը»։
««Բարսելոնան» բարդ մրցաշրջանից հետո որոշեց ուժեղացնել թիմի կազմը։ Նրանք փորձառու խաղացողների են ձեռք բերել։ Հիմա Լա լիգան ավելի հետաքրքիր կլինի։ Կտեսնենք, թե ինչ դուրս կգա այս ամենից։ Գլխավոր մրցակցի ուժեղանալը կարևոր է «Ռեալի» համար։ Դա թույլ կտա չկորցնել զգոնությունը։
Կարծում եմ, որ «Ռեալի» կազմն ավելի ուժեղ է, քան «Բարսելոնայինը»։ Նախորդ մրցաշրջանի հաջողություններից հետո նրան ավելի ինքնավստահ են դարձել։ «Ռեալը» հաղթող թիմ է, որտեղ հավաքված են տաղանդավոր երիտասարդներ և փորձառու ֆուտբոլիստներ»,- Միյատովիչի խոսքն է մեջբերել Cadena SER-ը։