«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան չի բացառել, որ կարող են ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվային:
Նշվում է, որ ինքը՝ պորտուգալացին, դեմ չէր լինի միանալ Չավի Էրնանդեսի թիմին։
«Հիմա մենք զբաղված ենք մեր նորեկների գրանցմամբ։ Փորձում ենք նոր թիմեր գտնել նաև այն խաղացողների համար, ովքեր ընդգրկված չեն մարզչի ծրագրերում։ Որոշ ժամանակ անց մենք կգնահատենք իրավիճակը և կտեսնենք, թե ինչ կարելի է անել»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մանչեսթեր Սիթին» որոշել է պահել Բերնարդո Սիլվային և բաց չի թողնի իր կիսապաշտպանին 100 միլիոն եվրոյից պակաս գումարով: