«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Բարսելոնայի» մասին։
«Ես կարծում եմ, որ «Բարսելոնան» ստեղծում է ֆանտաստիկ թիմ, բայց ինձ հետաքրքրում է միայն «Ռեալը»։ Ես պետք է կենտրոնանամ իմ թիմի վրա և չհետևեմ մյուսներին։
«Բարսելոնայի» ֆինանսական դժվարությո՞ւնները։ Ֆուտբոլում ինձ ոչինչ չի զարմացնում։ «Բարսան» այն թիմն է, որին միշտ պետք է հաղթել։ Այս տարի նրանք կլինեն մեր մրցակիցը և կպայքարեն մինչև վերջ»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Marca-ն։
























































