«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագայի մասին։
«Չգիտեմ՝ կմնա՞ նա թիմում, թե՞ ոչ։ Ես Ֆրենկիին որևէ հաղորդագրություն չեմ ուղարկել։ Դեռ ժամանակ կա և շատ բան կարող է տեղի ունենալ։
Այն, որ նախորդ խաղերում նա խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում, չի խոսում ֆուտբոլիստի հեռանալու մասին»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում է, որ հոլանդացին ստիպված կլինի 2 անգամ կրճատել աշխատվարձը, եթե որոշի մնալ «Բարսելոնայում»։
























































