ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղում «Ռեալը» 2։0 հաշվով առավելության հասավ «Յուվենտուսի» նկատմամբ։ Մադրիդյան ակումբի կազմում 19-րդ րոպեին հաշիվը բացեց Կարիմ Բենզեման՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
«Արքայական» ակումբի կազմում երկրորդ գոլը 69-րդ րոպեին խփեց Մարկո Ասենսիոն։
«Բարսելոնան» 2։0 հաշվով հաղթեց «Նյու Յորք Ռեդ Բուլլսին»։ Առաջին կեսի վերջնամասում կատալոնական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Օսման Դեմբելեն։ 87-րդ րոպեին «Բարսելոնայի» առավելությունը կրկնապատկեց Մեմֆիս Դեպայը։
























































