«Բարսելոնայի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ակումբը ավարտին է հասցրել «Սևիլյայի» խաղացող Ժյուլ Կունդեի գործարքը։
Նշվում է, որ խաղացողը 5 տարվա պայմանագիր է կնքելու ակումբի հետ։ Նրա հրաժարագինը սահմանվել է 1 միլիարդ եվրո։
Ֆուտբոլիստը կներկայացվի երկուշաբթի օրը։
Կատալոնական ակումբը ողջունել է ֆուտբոլիստին՝ գրելով․ «Բարսելոնան» քո տունն է, բարի գալուստ»։
























































