«Փյունիկը» ջերմ ընդունելության արժանացավ Լյուքսեմբուրգում տարած տպավորիչ ու պատմական խաղից հետո»,- գրել է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունն ու տեսանյութն հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից:
Հիշեցնենք՝ «Փյունիկը» դարձել է նորանկախ Հայաստանի առաջին թիմը, որ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ. Եղիշե Մելիքյանի թիմը Լյուքսեմբուրգում 4:1 հաշվով հաղթել է «Դյուդելանժին»։
























































