«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կիսվել է նոր մրցաշրջանի սպասելիքներով.
«Անհամբերությամբ սպասում եմ հաջող և երջանիկ մրցաշրջանի: Մենք հիանալի խաղացողներ ենք ձեռք բերել, և դա արդեն նկատելի էր «Ռեալի» դեմ խաղում։ Ես նույնպես ավելի փորձառու դարձա, ժամանակն է թիմին օգնելու նոր մրցաշրջանում»,- ֆուտբոլիստի խոսքերնէ փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ընկերական խաղում հաղթել է Մադրիդի «Ռեալին»: Լաս Վեգասում (ԱՄՆ) Էլլիջիանտ մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ կատալոնական թիմի։
























































