Հայտնի է դարձել, թե ինչպես է «Բարսելոնայի» նախագահը փորձելու վերադարձնել Լիոնել Մեսսիին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին Ժոան Լապորտային խնդրել է արգենտինացուն վերադարձնել թիմ, երբ ավարտվի նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Լապորտան ու Մեսսին չեն շփվել հարձակվողի՝ ֆրանսիական ակումբ տեղափոխվելուց հետո։
Diario Sport-ը հայտնում է, որ Լապորտայի շրջապատը կապ կհաստատի Մեսսիի հետ, որպեսզի ժամանակի ընթացքում «Բարսայի» նախագահն ու ֆուտբոլիստը անձնական զրույց ունենան։
Լապորտան հասկանում է, որ Լեոն վիրավորվել է «Բարսելոնայից» հեռանալուց հետո, բայց իր հերթին պատրաստ է ամեն ինչ անել հարաբերությունները նորովի սկսելու համար։ Լապորտան կարծում է, որ կարող է համոզել Մեսսիին վերադառնալ «Բարսելոնա» 2023 թվականի ամռանը:
























































