Մադրիդի «Ռեալի» և «Նապոլիի» նախկին կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը կարիերան կշարունակի Սեգունդայում։
«Գրանադան» հայտարարել է 35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին։ Կալյեխոնը իսպանական ակումբին միացել է անվճար` «Ֆիորենտինայի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո ստանալով ազատ գործակալի կարգավիճակ։
Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, խաղացողի պայմանագիրը «Գրանադայի» հետ նախատեսված է մեկ մրցաշրջանի համար։
Նախորդ մրցաշրջանում Կալյեխոնը բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում խփել է 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
























































