«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է ընկերական խաղում իր թիմի հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ (1-0).
«Ռեալի» հետ խաղը մնում է «Ռեալի» հետ խաղ, չնայած նրան, որ այն ընկերական բնույթ էր կրում։ Նրանց դեմ խաղերը միշտ տարբեր են ու յուրահատուկ։ «Բարսելոնայում» գոհ են թիմի ցուցադրած խաղի որակից և ինտենսիվությունից։ Անհամբերությամբ եմ սպասում հաջորդ խաղին, մարզումներին։
Շատ ուրախ եմ, որ «Բարսելոնայում» եմ և այս թիմի մի մասնիկն եմ։ Այնպիսի տպավորություն է, որ ես մի քանի ամիս է՝ այստեղ եմ։ Ինձ համար դա զարմանալի է, թիմակիցներիս կողմից շատ մեծ աջակցություն եմ ստանում։ Շատ եմ գնահատում դա»,- Լևանդովսկու խոսքերն է փոխանցում ESPN-ը։
























































