Պաշտպան Ժյուլ Կունդեն մոտ է «Սևիլիայից» «Բարսելոնա» տեղափոխությանը։
Diario Sport-ի տեղեկություններով, կատալոնական ակումբը նախնական համաձայնության է եկել 23-ամյա ֆուտբոլիստի հետ 4 տարվա պայմանագիր կնքելու շուրջ։ Կատալոնացիների մտադիր են հաջորդ շաբաթ տրանսֆերը համաձայնեցնել նաև «Սևիլիայի» հետ։
Ի տարբերություն «Չելսիի» առաջարկի, անդալուզյան ակումբին ավելի շատ դուր է գալիս կապտանռնագույնների առաջարկած տրանսֆերի ձևաչափը։ Լոնդոնցիները պատրաստ էին Կունդեի համար 65 մլն եվրո վճարել մի քանի փուլով վճարում կատարելով, ինչպես նաև մեծ բոնուսներ։ «Բարսան» «Սևիլիային» ավելի քիչ գումար է առաջարկում, սակայն այն կկատարի մեկ վճարումով։
Նշվում է, որ Կունդեի հետ պայմանագիր կնքելը կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիի առանձնահատուկ ցանկությունն էր։
























































