«Բարսելոնան» ցանկանում է ազատվել հարձակվող Մեմֆիս Դեպայից։
Ինչպես հայտնում է As-ը, Չավին հարձակվողին ասել է, որ Ռոբերտ Լևանդովսկու և Ռաֆինյայի տրանսֆերներից, ինչպես նաև Ուսման Դեմբելեի հետ նոր պայմանագրի ստորագրումից հետո դաշտ դուրս գալու իր հնարավորությունները նվազագույնի են հասցվում։ Մարզիչը խաղացողին խորհուրդ է տվել նոր ակումբ փնտրել, հակառակ դեպքում նա ամբողջ մրցաշրջանը կանցկացնի պահեստայինների նստարանին։
«Բարսելոնան» «Մեմֆիսի» համար ցանկանում է նվազագույնը 20 միլիոն եվրո։ Հաշվի առնելով, որ հարձակվողի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, ակումբը չի կարող նրա համար ավելի մեծ գումար պահանջել։
Մեմֆիսը «Բարսելոնա» է տեղափոխվել անցյալ ամառ: Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
























































