«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Բարսելոնայից» կրած (0:1) պարտության մասին:
«Մենք լավ էինք պաշտպանվում, բայց մեզ չբավարարեց որակը։ Բենզեմայի բացակայությո՞ւնը։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Երբ նա բացակայում է, ապա մեզ ինչ-որ բան չի հերիքում»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Marca-ն։
«Ռեալը» ընկերական հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 31-ին՝ «Յուվենտուսի» հետ։
























































