ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխության համար։
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ չնայած 37-ամյա հարձակվողի ցանկությանը, որպեսզի «Ատլետիկոն» իրականացնի այս տրանսֆերը ստիպված կլինի վաճառել իր առանցքային խաղացողներից մեկին։
Որպես խանգարող հանգամանք կարող է հանդիսանալ «Ատլետիկոյի» երկրպագուների բացասական արձագանքը կապված նրա հետ, որ Ռոնալդուն հանդես է եկել «Ռեալում»։
























































