Մադրիդի «Ռեալի» 2 ֆուտբոլիստ չի մասնակցի «Բարսելոնայի» դեմ խաղին։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Արանչա Ռոդրիգեսը, հանդիպումը բաց կթողնեն հարձակվող Կարիմ Բենզեման և պաշտպան Դանի Կարվախալը։
Միևնույն ժամանակ, Էդեն Ազարը կարող է առաջին անգամ մասնակցել Էլ Կլասիկոյին։ Վերջին 3 տարիների ընթացքում բելգիացին տարբեր պատճառներով բաց էր թողել «Բարսելոնայի» դեմ խաղերը։
Ավելի վաղ նշվում էր, որ Ազարն այս անգամ ևս վնասվածք ունի, սակայն խաղից ժամեր առաջ առկա տեղեկության համաձայն, Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը պատրաստ կլինի խաղին։
«Ռեալ» — «Բարսելոնա» ընկերական հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 07։00-ին։
























































