Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Միլանի «Ինտերին», կցանկանար վերադառնալ Իսպանիայի առաջնություն։
Tuttosport-ի լրագրողների համաձայն՝ հարձակվողը հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելով, որի գույները նախկինում պաշտպանել էր։
Միաժամանակ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լիսաբոնի «Բենֆիկան»։ Պորտուգալական ակումբը պատրաստ է Ալեքսիսին շահավետ պայմաններ առաջարկել, սակայն ֆուտբոլիստին չի գրավում կարիերան շարունակելու այս տարբերակը։
Նախորդ մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը Ա Սերիայում 27 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
























































