«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է Էդեն Ազարի և Վինիսիուս Ժունիորի մրցակցության մասին։
«Վինիսիուսն է Ազարին դուրս թողել մեկնարկային կազմից, բայց Էդենը կարող է ցանկացած պահի վերադարձնել իր տեղը հիմնական կազմում։
Նա շատ լավ է մարզվում և ցանկանում է խաղալ։ Եթե Վինին թուլացնի տեմպը, ապա Ազարը կօգտվի դրանից»,- Կազեմիրոյի խոսքն է մեջբերել AS-ը։
























































