Էդեն Ազարը խոսել է «Ռեալում» իր կանոնավոր վնասվածքների մասին։
«Վնասվածքներն ինձ համար ինչ-որ նոր բան դարձան, ստիպված էի սովորել՝ ինչպես ամեն բան անել, ինչպես է աշխատում մարմինս, ստիպված էի ավելի շատ աշխատել ֆիզիոթերապևտների հետ և այլն։ Բայց հիմա սա լավ մարտահրավեր է։ Առողջ եմ, այնպես որ պատրաստ եմ խաղալ։
Դա այնքան էլ հեշտ չէ, հատկապես, երբ չգիտես, թե ինչու ես վնասվածք ստացել։ Ես «Չելսիում» վնասվածքներ եմ ունեցել, բայց ոչ այնպիսիք, ինչպիսիք այս 3 տարում «Ռեալում»։ Ես իմացա, որ մարմնիս հետ մի բան այն չէ, դրա համար էլ նախորդ տարվա մրցաշրջանի վերջում խնդրեցի վիրահատություն անել։
Հիմա ես առողջ եմ, կարող եմ խաղալ, դաշտում կարող եմ անել այն, ինչ ուզում եմ։ Դրա համար էլ հույս ունեմ ևս 2-3 տարի մնալ այս մարզավիճակում։ Ես դեռ կարող եմ վայելել իմ խաղը»,- Ազարի խոսքերն է փոխանցում ESPN-ն։
























































