«Բարսելոնան» հետաքրքրվում է «Աթլետիկի» պաշտպան Ինիգո Մարտինեսի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Մատեու Ալեմանին կարող է կապ հաստատել բասկյան ակումբի նախագահ Ջոն Ուրաիտեին՝ քննարկելու ֆուտբոլիստի տեղափոխության հավանականությունը։
Հաղորդվում է, որ Չավին ակումբի ղեկավարությանը խնդրել է նոր կենտրոնական պաշտպան ձեռք բերել։
Ավելի հաղ նշվում էր, որ կատալոնական ակումբը ցանկանում էր ձեռք բերել «Սևիլյայի» պաշտպան Ժուլ Կունդեին, սակայն ֆրանսիացին մոտ է «Չելսի» տեղափոխությանը։
























































