«Բետիսի» հարձակվող Նաբիլ Ֆեկիրը առաջարկ է ստացել «Միլանից», հայտնում է Calciomercato-ն:
Իսպանական ակումբը պատրաստ է լսել Ֆեկիրի համար առաջարկներ, մինչդեռ նրա տրանսֆերի համար կպահանջվի մոտ 35 մլն եվրո։
Ֆեկիրի պայմանագիրը «Բետիսի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն կա «Ատլետիկոյից»:
























































