Պետրոս Ավետիսյանը հեռացել է Կարագանդայի «Շախտյորից»։ Այս մասին հայտնում է ղազախական kazfootball.kz պարբերականը:
Հայ լրագրող Սուրեն Մելիքսեթյանն էլ ֆեսբուքի իր էջում կատարած գրառմամբ հայտնում է, որ Ավետիսյանն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Նոայի» կազմում։
Հիշեցնենք, որ Ավետիսյանը ղազախական ակումբի շարքերը համալրել էր այս տարվա փետրվարին, ուր տեղափոխվել էր հենց «Նոայից»: Այս ընթացքում թիմի կազմում մասնակցել 9 հանդիպման ու դարձել է 1 գոլ:
























































