«Բավարիան» իր պաշտնական կայքում արված հայտարարությամբ տեղեկացրել է թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ կատալոնական «Բարսելոնա» տեղափոխության մասին։
Նշվում է՝ ակումբների միջև ձեռք է բերվել բանավոր համաձայնություն։ Գործարքի մանրամասները չեն հաղորդվում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ու «Բավարիան» 50 մլն եվրոյի դիմաց համաձայնեցրել են Լևանդովսկիի տրանսֆերը։ Նա կատալոնական ակումբի հետ 3 տարվա պայմանագիր կկնքի։
























































