Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնա» տեղափոխության դեպքում 30 մլն եվրո աշխատավարձ կստանա՝ առանց հարկերի վճարման։ Այս մասին հայտնում է Fcbarcelonanoticias-ը։
Իսպանիայում հարկերի գործակիցը կազմում է 52%, այնպես որ 33-ամյա լեհ հարձակվողի «մաքուր» աշխատավարձը կկազմի 14,4 մլն եվրո։
Ավելի վաղ «Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը հաստատել էր «Բարսելոնայի» հետ համաձայնությունը հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխության վերաբերյալ։
«Բարսելոնան» այնպիսի գումար է առաջարկել, որը մեզ համար միանգամայն խելամիտ է դարձնում Լևանդովսկու վաճառքը։ Բացի այդ, մենք վերջերս շատ հաջողակ ենք տրանսֆերային շուկայում և պայմանագիր ենք կնքել համաշխարհային մակարդակի խաղացող Սադիո Մանեի հետ»,- մեջբերում է Կանին Bild-ը:
























































