Իսպանացի կիսապաշտպան Իսկոն ընտրություն է կատարում «Բետիսի» և «Սևիլիայի» միջև, հայտնում է Diario AS-ը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվել է, ուստի նա դարձել է ազատ գործակալ:
Ավելի վաղ «Ռոման», «Գալաթասարայը» և «Նյուքասլը» Իսկոյին առաջարկել էին աշխատավարձ, որը մոտ էր «Ռեալում» ստացածին (տարեկան 6 միլիոն եվրո), սակայն ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Լա Լիգայում:
«Բետիսն» ու «Սևիլիան» չեն կարող այդքան մեծ գումարներ վճարել, բայց հանուն սևիլյան ակումբների Իսկոն պատրաստ է կիսով չափ կրճատել աշխատավարձը։
























































