«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը համաձայնել է հեռանալ ակումբից։
Նախկինում ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է մնալ կատալոնական թիմում, չնայած այն բանին, որ գլխավոր մարզիչ Չավին հասկացրել է, որ նոր մրցաշրջանում հույսը չի դնում դանիացու վրա։
Կատալոնացիները Բրեյթվեյթին հայտնել են, որ նա չի մեկնի հյուսիսամերիկյան շրջագայության։ Դրանից հետո ֆուտբոլիստը մտափոխվել է և այժմ մտադիր է կարիերան շարունակել այլ ակումբում։ Դանիացու նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել «Ռեալ Սոսյեդադը» և «Բրենտֆորդը»:
Նախորդ մրցաշրջանում Բրեյթվայթը Լա Լիգայում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































