Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ ակումբը մտադիր չէ ամռանը նոր խաղացողներ ձեռք բերել։
Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ սերուցքայինների շարքերը համալրել են «Չելսիի» նախկին պաշտպան Անտոնիո Ռուդիգերը և «Մոնակոյի» նախկին կիսապաշտպան Չուամենին։
«Չուամենին և Ռուդիգերը որակ կհաղորդեն թիմին: Անտոնիոն հիանալի կենտրոնական պաշտպան է, ով կարող է խաղալ տարբեր դիրքերում: Օրելիենը կարող է խաղալ կիսապաշտպանությունում տարբեր դերերում։ Նա երիտասարդ է, բայց արդեն խաղում է Ֆրանսիայի հավաքականում։ Թիմային մրցակցությունը հաջողության գրավականն է: Իհարկե, այս խաղացողներից ժամանակ կպահանջվի հարմարվելու համար, բայց դա պետք է արագ լինի, քանի որ նրանք շատ լավ խաղացողներ են:
Ես կարող եմ ձեզ ասել, որ մենք այլևս ոչ ոքի չենք ձեռք բերելու: Մեզ մոտ ամեն ինչ կարգին է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Maniging Madrid-ը։
























































