«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ՝ նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տեղափոխության շուրջ, հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Տրանսֆերը արժեքը կկազմի 85 մլն եվրո: Գործարքի երաշխավորված գումարը 75 մլն եվրո է՝ գումարած բոնուսները:
Պայմանագրի անձնական պայմանները դեռևս որոշված չեն, քանի որ դե Յոնգը համար ավելի նախընտրելի տարբերակ է «Բարսելոնայում» մնալը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ նիդերլանդցի կիսապաշտպանի գործակալներ Ալի Դուրսունն ու Հասան Չետինկայան «Բարսելոնային» հայտնել են, որ իրենց ֆուտբոլիստն առաջվա պես ցանկանում է հեռանալ: Բացի դա, նրանք կատալոնացիներին տեղյակ են պահել, որ կողմ չեն աշխատավարձի նվազեցմանը, ոչ էլ դրա հետ կապված բանակցություններին:
Դե Յոնգի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը Պրիմերայի 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































