Fichajes հրատարակությունը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստվում է գնել «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակի տրանսֆերը։
«Սերուցքայինները» վաղուց էին ուշադրություն դարձնում խաղացողին, սակայն ակումբն ավելի շատ կենտրոնացած էր Կիլիան Մբապեի կամ Էրլինգ Հոլանդի տրանսֆերների վրա։
Քանի որ աստղային հարձակվողները չտեղափոխվեցին Մադրիդ, «Ռեալը» նորից վերադարձավ Իսակի թեկնածությանը:
Նախորդ մրցաշրջանում շվեդ հարձակվողը Լա Լիգայում անցկացրել է 32 խաղ՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































