«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան քննադատել է հարձակվող Ֆերան Տորեսին, ով կատալոնական ակումբ է տեղափոխվել 2022 թվականի հունվարին «Մանչեսթեր Սիթիից»:
«Բարսելոնայի» մասին փոդքասթներից մեկում լրագրող Ժոան Ֆոնտեսը հայտնել է Տորեսի մասին Լապորտայի խոսքերը, որոնք կտրվել են ակումբի նախագահի հետ հարցազրույցից։
«Ինձ դուր են գալիս Պեպը [Գվարդիոլան] և Չիկին [Բեգիրիստայնը], բայց այդ սրիկաները մեզ վաճառեցին Ֆերան Տորեսին, ով չի կարողանում գոլ խփել»,- ասել է Լապորտան։
«Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում Տորեսը դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































