«Լացիոն» մոտ է «Գրանադայի» դարպասապահ Լուիշ Մաշիմիանուին ձեռքբերելուն։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ հռոմեացիները 10 մլն եվրոյով ձեռք կբերեն դարպասապահին։ Կողմերինմ մնացել է միայն համաձայնեցնել պայմանագրի վերջին դետալները։
Ավելի վաղ իտալական ակումբից հեռացել էին դարապասապահներ Խոսե Ռեյնան և Տոմաշ Ստրակոշան։
Հաղորդվում էր, որ Մաշիմիանուի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում նա 127 սեյվ է կատարել՝ բոլորից շատ։
























































