Ռոնալդ Կումանը «Բարսելոնային» խորհուրդ չի տալիս վաճառել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։
Հաղորդվում էր, որ Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»․
«Շատ եմ շփվում Ֆրենկիի հետ, ծանոթ եմ նրա իրավիճակին։ Նա ցանկանում է մնալ «Բարսելոնայում», այդպիսին են նրա մտադրությունները։ Սա այն է, ինչ ես գիտեմ։
Շշուկները շատ են, բայց ես կարծում եմ՝ «Բարսան» միշտ թիմում է թողնում լավագույններին և ձեռք է բերում լավագույններին։ Ավելի լավը դառնալու համար, չի կարելի վաճառել դե Յոնգի նման խաղացողներին»,- ասել է կատալոնացիների նախկին գլխավոր մարզիչը։
























































