Դարպասապահ Պեպե Ռեյնան վերադարձել է Իսպանիայի առաջնություն։ 39-ամյա դարպասապահը, ում վերջին ակումբը եղել է «Լացիոն», տեղափոխվել է «Վիլյառեալ»։
Ինչպես հայտնում է իսպանական թիմի մամուլի ծառայությունը, Ռեյնայի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։
Խաղացողը բարեհաջող բուժզննում է անցել և երկրպագուներին կներկայացվի հուլիսի 11-ին։
Պեպե Ռեյնան արդեն խաղացել է «Վիլյառեալում 2002-ից 2005 թվականներին։ Իր կարիերայի ընթացքում իսպանացի դարպասապահը հանդես է եկել նաև «Բարսելոնայում», «Լիվերպուլում», «Նապոլիում», «Բավարիայում», «Միլանում» և «Աստոն Վիլլայում»:
























































