«Բարսելոնան» պաշտոնապես նշել է Գամպերի գավաթի խաղարկության իրենց նոր մրցակիցներին այն բանից հետո, երբ «Ռոման» հանկարծակի դուրս եկավ մրցաշարից:
Օգոստոսի 7-ին «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսան» կխաղա մեքսիկական «Ունիվերսիդադ Նասիոնալ» ակումբի հետ, որը հայտնի է նաև որպես «Պումաս»:
«Բարսելոնայի» կանանց թիմն այս տարի ևս կպայքարի Գամպերի գավաթի համար։ Օգոստոսի 23-ին Յոհան Կրոյֆ մարզադաշտում թիմը կխաղա «Մոնպելյեի» կանանց թիմի հետ։
Գամպերի գավաթը ֆուտբոլային ընկերական մրցաշար է, որը կազմակերպվում է ամեն տարի «Բարսելոնայի« կողմից։ Այն առաջին անգամ անցկացվել է 1966 թվականին։
























































