«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը պատասխանել է «Ոսկե գնդակի» մասին հարցին։
««Ոսկե գնդա՞կը»։ Դա մի բան է, որն անպայման պիտի լինի։ Կարիմը 35 տարեկան է և միայն հիմա է հաղթում այն, Մոդրիչը 33-ում է հաղթել։
Զարգացման համար շատ տարիներ ունեմ առջևում։ Ինձ երկար ճանապարհ է սպասվում, եթե Աստված կամենա, որ ես մի օր նվաճեմ այն»,- Վինիսիուսի խոսքերն է փոխանցում Madrid Xtra-ն։
























































