Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոդրիգոն, Էդեր Միլիտաոն և Վինիսիուսը կերկարաձգեն պայմանագրերը Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ, Վինիսիուսսը մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի, Միլիտաոն և Ռոդրիգոն նոր պայմանագրերով թիմում կմնան մինչև 2028 թվականը։
Բոլոր պայմանագրերով հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո։
























































