Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշն իր հաճախորդի ծառայություններն է առաջարկել իսպանական «Բարսելոնային»։
Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում շատ են խոսակցությունները, թե որտեղ է կարիերան շարունակելու աստղային հարձակվողը։ Ֆուտբոլիստի պոտենցիալ նոր ակումբներից մեկը կարող է լինել «Բարսելոնան», հայտնում է իսպանացի լրագրող Ժերարդ Ռոմերոն։ Պորտուգալացի գործակալն անսպասելիորեն ֆուտբոլիստին ձեռք բերելու առաջարկ է արել «Բարսելոնային»:
Ռոնալդուն «Յունայթեդ» է տեղափոխվել նախորդ մրցաշրջանի սկզբում։ Բայց հետո նա ցանկություն հայտնեց փոխել ակումբը, քանի որ մանչեսթերյան ակումբը չի մասնակցի Չեմպիոնների լիգային այս մրցաշրջանում։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում մասնակցել է 30 խաղի, դարձել 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































