Ջենարո Գատուզոն պաշտոնապես նշանակվել է «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է իսպանական ակումբի կայքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գատուզոն ժամանել է Իսպանիա՝ պայմանագիր կնքելու համար:
«Շատ երջանիկ եմ»,- ասել է Գատուզոն օդանավակայանում՝ պատասխանելով լրագրողներից մեկին, որը հարցրել է «Վալենսիայում» աշխատանքի մասին։

























































