«Խետաֆեի» մամուլի ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել, որը կարող է ակնարկել Ուելսի հավաքականի վինգեր Գարեթ Բեյլի մոտալուտ տեղափոխության մասին։
«Խետաֆե, Խետաֆե, Խետաֆե, այդ հերթականությամբ»,- նման հաղորդագրություն է հրապարակել իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Դա ակնարկ է Բեյլին, ով «Ուելս, գոլֆ, Մադրիդ՝ այդ հերթականությամբ» մակագրությամբ դրոշի վրա նշել է Եվրո 2020 դուրս գալը։
Ավելի վաղ «Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը հայտնել էր, որ ակումբին առաջարկվել է 32-ամյա ուելսցու ծառայությունները, ով «Ռեալից» հեռանալուց հետո դարձել է ազատ գործակալ։

























































