«Ատլետիկոյի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշըպան Ռոդրիգո Դե Պաուլը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Նշվում է, որ թուրինյան ակումբը տրանսֆերային հարցում է արել «Ատլետիկոյին» կիսապաշտպանի վերաբերյալ, ինչին ի պատասխան ստացել է տեղափոխության համար պահանջվող 40 մլն եվրոյի վերաբերյալ տեղեկություն։
Դե Պաուլի գործող պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվական։
























































