Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարի խոսքերն այն մասին, որ ինքը տարվա լավագույն ֆուտբոլիստն է։
«Ինձ համար շատ հաճելի է, որ Նեյմարն իմ մասին նման խոսքեր է ասում, սակայն իմ կարծիքով Բենզեման ավելի արժանի է «Ոսկե գնդակին»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։
Վինիսիուսը 2018 թվականից է հանդես գալիս իսպանական գրանդում։ Նախորդ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է Լա Լիգայի 35 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































