Գարեթ Բեյլի գործակալը «Խետաֆեին» առաջարկել է պայմանագիր կնքել իր հաճախորդի հետ։ Այս մասին հայտարարել է «Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը։
Բեյլը պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։
«45 րոպե առաջ ես խոսեցի Գարեթ Բեյլի ներկայացուցչի հետ։ Նրանք մեզ առաջարկեցին ֆուտբոլիստի ծառայությունները: Մենք պետք է դա քննարկենք «Խետաֆեի» մարզչական շտաբի և մարզական ղեկավարության հետ»,- Տորեսի խոսքերն է մեջբերում ONDA CERO-ն։
Նախորդ մրցաշրջանում «Խետաֆեն» 15-րդ տեղն է զբաղեցրել Լա Լիգայում:
























































