Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Դոդոն կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը պաշտպանության աջ եզրը ուժեղացնելու համար առաջնային թեկնածություն են դիտարկում հենց 23-ամյա ֆուտբոլիստին։
Գործարքը կարող է տեղի ունենալ երկու տարբերակով։ Եթե չստացվի ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը, վերջինս կարող է իսպանական գրանդում հայտնվել վարձակալական հիմունքներով։
Նախորդ մրցաշրջանում Դոդոն Ուկրաինայի առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































