Օրելյեն Չուամենին բուժզննում է անցել «Ռեալ» տեղափոխությունից առաջ:
Ինչպես տեղեկացնում է Nice-Matin-ը՝ «Մոնակոյի» 22-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի ճամբարում է բուժզննում անցել, ինչն անհրաժեշտ է մադրիդյան ակումբ պաշտոնական տեղափոխությունն ավարտին հասցնելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» համաձայնության է եկել «Մոնակոյի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Գործարքի արժեքը կկազմի ավելի քան 100 մլն եվրո։
























































